Կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ ծրագիրը։

Նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ միջոցառման նպատակն է օժանդակել սոցիալապես անապահով ընտանիքներին։

«Միջոցառման շահառու են 2020թ․ ապրիլի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։ Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի 50 տոկոսի չափով, որի 70 տոկոսն ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլի նպաստի վճարման հետ միասին, իսկ 30 տոկոսը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի դիմաց վճար»,- ասաց Զ․ Բաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։