Ըստ Զարուհի Բաթոյանի՝ 9-րդ միջոցառման, այն է գործազուրկ, բայց երեխա ունեցող ծնողներին ամեն երեխայի համար 26.500 դրամ միանվագ օգնության տրամադրման հայտը ճիշտ է լրացրել 70 հազար 874 մարդ, 112 հազար մարդ դիմումը սխալ է լրացրել․․․
Գիտե՞ք խնդիրն ինչում է․ որ հասարակության ստվար զանգվածը չունի հնարավորություն կամ չի կարողանում օգտվել էտ համակարգից, բայց դուք աջակցությունը միմիայն էտ եղանակով եք տրամադրում: Կայքն էլ կես ժամը մեկ փակում, բացում:

Ու մի շաբաթ հետո նոր Փաշինյանը Բաթոյանի վրա մուննաթ ա գալիս, թե բա «տիկին Բաթոյան, ՀԾՀ-ն ո՞րն ա: Եթե ՀԾՀ-ն առանցքային գործոն ա դիմումը ճիշտ լրացնելու հարցում, ինչի ուղղակի չեք գրում սոցքարտ»:

Ստեղ են ասել՝ իյա, իրո՞ք: Սպասում էիք 112 հազար մարդ սխալ լրացնի, ձեզ քրֆի, նոր հասկանաք, որ պետք չի էտ աստիճան բյուրոկրատ լինել ու մի տոննա թուղթ ուզել 26.500 դրամի համար:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/2344688979163300