Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 1․991 մլն դեպք՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, մահացել է 130․8 հազար մարդ։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 2․158 մլն-ը, մահացել է 144․2 հազար մարդ, գրում է РБК-ն։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (671․3 հազար), մահացել է 31 հազար մարդ: Երկրորդ տեղում Իսպանիան է (184․9 հազար), Իտալիան երրորդն է (168․9 հազար), Ֆրանսիան 4-րդ տեղում է (147 հազար), Գերմանիան՝ 5-րդ (137.6 հազար): Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 123․7 հազար մարդ՝ ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի: