Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ահազանգել են պարետատուն: Խնդիրն այն է, որ ՀՈԱԿ-ը մի քանի շաբաթ չէր աշխատում աշխատակիցների վատառողջ լինելու պատճառով,-տեղեկացնում է Shamshyan.com-ը․

Աշխատակիցներից ոմանք անգամ մեկուսացվել և թեստավորվել են: Բարեբախտաբար պատասխանները բացասական են եղել ու նշանակվել է ինքնամեկուսացման ռեժիմ: Բայց արդեն երեկ ՀՈԱԿ-ը վերսկսել է աշխատանքը չնայած, որ աշխատակիցները շարունակում են ջերմել, իսկ ինքնամեկուսացման ռեժիմը դեռ չի ավարտվել: Մեր տեղեկություններով աշխատակիցներին աշխատանքի է կանչել ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը, չապահովելով անգամ նրանց աշխատանքի գալու պայմանները:

Իսկ արդեն այսօր նրանցից մի քանիսը նորից տեղափոխվել են մեկուսացման: Ստացվում է, որ այստեղ նույնպես բարձիթողի վիճակ է, սակայն այս անգամ խնդիրը վերաբերվում է մարդկանց կյանքին ու առողջությանը, որը վտանգվում է տնօրենի աշխատանքը սխալ կազմակերպելու կամ քմահաճույքի պատճառով: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ քաղաքապետը իր վերջին լայվի ընթացքում հասցրեց նաև ՍՏԵԼ ասելով, որ համայնքապատկան բոլոր կազմակերպությունները շարունակում են աշխատել, մինչդեռ նշված ՀՈԱԿ-ը արդեն իսկ չէր աշխատում: Անտեղյակ է քաղաքապետ, անզոր տնօրեն, արդյունքում տուժում է համայնքն ու աշխատակիցները:

Նյութի աղբյուր՝ http://alternativ.am/?p=31625&l=am&fbclid=IwAR1MtW4tahFLKwUcIE3ZyPyogc7TPGeh9o0Vm746xPh5FMTBogOBSaLbyvM