ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկացա, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հանդիսանալով լրագրող Աննա Իսրայելյանի «Երկրի հարցը» հաղորդման հյուրը, հայտարարել է` մեջբերեմ․ «Միևնույն ժամանակ Ալեն Սիմոնյանին կոչ եմ անում, որ ժամանակ գտնի, գնա և հանդիպի Վեհափառ հայրապետին․․․»։
Ասեմ, որ ես, վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը, կրկնում եմ, պատրաստ եմ հանդիպել Վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ի հետ, ցանկացած իրեն հարմար պահի` նման հրավերի դեպքում»։