Այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 09։10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի 5-րդ նրբանցի 14/7 հասցեում բետոնե սյունից տաղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 53-ամյա Գարիկ Բաղդասարյանի դին։

Գ. Բաղդասարյանը որպես կասկածյալ որոնվում էր ապրիլի 16-ին Նոր Արեշ 26 փողոցի 64 տան բնակիչ՝ 62-ամյա Արամայիս Ա-ին սպանելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։