Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 401 739-ի: Նախօրեին մահացել է 5 հազար մարդ, մահվան ցուցանիշները հասել են 165 044-ի, ապաքինվել է 625 202-ը:

Կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ վարակակիր է համարվում 759 086 մարդ, մահացել է 40 661 քաղաքացի: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 198 674 է, մահացել է 20 453 հիվանդ։ Իտալիայում վարակակիր է 178 972 մարդ, մահացել է 23 660 քաղաքացի, Ֆրանսիայում վարակակիր է 154 097 մարդ, մահացել է 19 718 բնակիչ, Գերմանիայում վարակակիր է 145 184 մարդ, մահացել է 4 586-ը, Մեծ Բրիտանիայում վարակակիր է 121 172 մարդ, մահացել է 16 095-ը։