Հանրային հեռուստատեսությունից արտահոսքը եւ կարանտինի վիճակում փողոցներում լցված մեր համաքաղաքացիները լրիվ տարբեր տեսանկյուններից բացահայտեցին մի կարեւոր բան․ Նիկոլ Փաշինյանին չեն հարգում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

Նա, մասնվորապես, նշել է. «Շատ շատերը պաշտում են նրան, ուտում մարմնի տարբեր մասերը, պողոսները սիրում են Փաշինյանին, համարում փրկիչ, համբերատար սպասում են, որ պատժի մնացած նախկիններին էլ, իրենց բաժինը տա նրանց թալանածից խլվածից ու իրենց էլ հասցնի արդարության հանգրվանին։

Շատ պաշտոնյաներ խոհեմաբար «սիրում» են նրան լափամանի մոտ իրենց տեղը չկորցնելու համար, ֆեյքերը նույն փողի դիմաց օվսաննաներ են երգում։

Շատերը վախենում են Նիկոլ Փաշինյանից ազատությունից կամ սեփականությունից զրկվելու սպառնալիքի համար եւ այդ պատճառով լռում են։

Մի մեծ խումբ էլ ունի ընդգծված բացասական վերաբերմունք, ոմանք քննադատում են իրենց խաբելու եւ կեղծ խոստումների համար, մյուսները արհամարհում են գյոռմամիշության եւ նարցիսիզմի համար, երրորդները ատում են իրենց իշխանությունից զրկելու, կամ իրենց կուռքերին ազատազրկելու համար։

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կան խիստ տրամագծային վերաբերմունքներ, բայց երկրում չկա մարդկանց խումբ, ով կունենար հանդարտ հարգանք նրա անձին ու գործերին։ Դրա հիմնական մեղքը հենց Նիկոլ Փաշինյանինն է, ով մի կողմից ստեղծեց բարձր սպասումներ, մյուս կողմից դրան հասնելու փոխարեն աշխատում է այդ պատրանքները պահպանելու մեթոդը, շարունակելով օգտագործել ատելության խոսքը, կեղծ ժողովրդականության գործինքները եւ սին խոստումները։

Նիկոլ Փաշինյանը նաեւ մեղավոր է հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու մեջ, որի դեպքում չի կարող լինել ոչ հանդարտ հարգանք, ոչ էլ հանդարտ քննադատ կեցվածք, այլ միայն՝ պաշտամունք կամ ատելություն։

Դրա պատճառով էլ մարդիկ չեն հարգում իշխանության խոսքը եւ խախտում են կարանտինը, իսկ լեզուն ատամների տակ սեղմած պաշտոնյան առիթը բաց չի թողնում նրան ծաղրելու՝ թեկուզ անոնիմ»: