Ապրիլի 20-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Գյումրի-Ազատան ճանապարհի 1-ին կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 45-50 տարեկան, անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդին հայտնաբերելու, ինչպես եւ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։