«Ով պետք է վերադարձնի ինձ իմ թոքերը»,- ՌԴ Տվերի մարզում աշխատող շտապօգնության բժիշկը զայրացած պատմել է, թե ինչպես են վերաբերվում հիվանդներին և մասնավորապես՝ կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող բժիշկներին: 6-րդ ինֆեկցիոն հիվանդանոցում նրան հատկացրել են պալատ՝ պատռած ու կեղտոտ սպիտակեղենով և պահանջել չնետել պլաստիկ սպասքը, քանի որ այն պետք է մի քանի անգամ օգտագործվի: «Ես ձեր… «Միացյալ Ռուսաստան»-ի պատգամավորներ, նայեք, թե ինչ պայմաններում են մարդիկ պառկած, իսկ դուք 14 ինքնաթիռ ուղարկում եք Իտալիա, մեկն էլ՝ ԱՄՆ»:

Նա առավել մեծ հիասթափություն է ապրել, երբ հայտնվել է ՀՇ բաժանմունքում, որտեղ բոլոր բժիշկների հանդեպ են վատ վերաբերվել: Կինը պնդում է, որ իրենից կորոնավիրուսի անալիզ չեն վերցրել այնքան ժամանակ, մինչև որ իր թոքերը վերջնականապես շարքից դուրս են եկել: