Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4 268 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 47 հազարը։ Նոր դեպքերի շրջանում գրեթե 2 հազար մարդ հիվանդության կլինիկական ախտանիշներ չի ունեցել, փոխանցում է РБК-ն։ Ամենաբարդ իրավիճակը Մոսկվայում և Մերձմոսկվայի շրջանում է: Մոսկվայում նոր դեպքերի թիվը կազմում է 2 026։ Մերձմոսկովյան շրջանում վարակվել է ավելի քան 578 մարդ, Նիժեգորոդսկիյ մարզում՝ 113ք, Սանկտ Պետերբուրգում՝ 86 և Ռոստովի մարզում՝ 60 դեպք։ Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 44 մարդ, մահացության ցուցանիշը կազմում է 405: Համաճարակի բռնկվելուց ի վեր մահերի կեսը գրանցվել է (204 մարդ) Մոսկվայում։

Ապաքինվել է 3 446 մարդ, նրանցից 155-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում: