«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի ախտորոշման ընթացքի մասին: Այս մասին նշվում է հիվանդանոցի Facebook-յան էջում:

«COVID19-ի հայտնաբերումը հետևողական, ուշադիր և բարդ գործընթաց է, որը պահանջում է մեծ զգոնություն»,- նշվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ երկար ժամանակ է, ինչ հիվանդանոցն ինքն է իրականացնում լաբորատոր ախտորոշումը սեփական լաբորատորիայում։

«Մինչ օրս իրականացված թեստավորումները օգնել են ախտորոշել և որոշել պացիենտների հետագա վարման կարգը»,- նշում են հիվանդանոցից:

Ապրիլի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 580-ի, փաստացի բուժվում է 737 մարդ: Մահացել է, ցավոք, 22 մարդ:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։-0-