ArmLur.am-ի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կորոնավիրուսով վարակվածների թիվը գնալով ավելանում է։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ միայն Վարդենիսի հիվանդանոցում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 15 դեպք, որոնց թվում նաև բժիշկներ կան։ Կորոնավիրուսի վարակման թեստ է արվել նաև Սոթքի հանքի աշխատողներից մեկի մոտ։

Նա մի քանի օր ջերմել է, երեկ կտրուկ բարձրացել է ջերմությունը և որոշել են թեստավորել։

Նշենք, որ երեկ Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր 10-ը դեպքի մասին, սակայն վերը նշվածը նոր դեպքերն են, որոնց մասին, սակայն, դեռ պաշտոնապես չեն հայտնել։

Նշենք, որ մի քանի օր է՝ քաղաքում խիստ հսկողություն է, իսկ այսօր էլ բանկերի դիմաց էին ոստիկանները հսկողություն իրականացնում՝ կուտակումներ թույլ չտալու համար։