Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 2․31 մլն դեպք, մահացել է 157․8 հազար մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 2․47 մլն-ը, մահացել է 170 հազար մարդ, գրում է РБК-ն։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (787 հազար): Երկրորդ տեղում Իսպանիան է (200 հազար), Իտալիան 3-րդ տեղում է (181․2 հազար), Ֆրանսիան՝ 4-րդ (156․4 հազար), Գերմանիան՝ 5-րդ (147 հազար), ՌԴ-ն՝ 10-րդ։