Այսօր՝ ապրիլի 21-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները Վահան գյուղի սեփական տան մեջ հայտնաբերել են տանտիրոջ՝ 66-ամյա Լյովիկ Բարսեղյանի դին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ժամանած դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ մահացածի գլխին կան կացնի մի քանի հարվածի հետքեր:

Մարզի ոստիկանները կարճ ժամանակում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ սպանության մեջ կասկածվողն ուղևորվում է դեպի Սևան և արդեն Լճաշեն գյուղի վարչական տարածքում դարանակալելով՝ Սևանի ոստիկանների ու քննիչների հետ կարողանում են վնասազերծել Վահան գյուղի բնակիչ, 62-ամյա Պետիկ Դեմիրճյանին: Նրա մոտ եղել է 2 մարտական նռնակ՝ իր պայթուցիչներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: