Երեւանում թալանել են «Միսս Արմենիա» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գոհար Հարությունյանին: ArmDaily.am-ի հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ թալանողը եղել է իրենց տան 7 տարվա աշխատողը.«Ինձ համար այս դեպքում կարևորը նյութականը չէ: Այսպիսի դեպքեր էլի են եղել մեզ հետ, ես ուղղակի ազատել եմ աշխատանքից, բայց միշտ մտածել եմ՝ հիմա որտե՞ղ է այս մարդը, ո՞ւմ է էլի վնաս տալիս: Բայց այս դեպքն այլ է: Այդ կինը մեր տանն է աշխատում արդեն 7 տարի:

Նա ընտանիքի անդամ էր մեզ համար, նա մեզ հետ սեղան էր նստում, կիսվում էի ես նրա հետ:Նա մալական էր, միս չէր ուտում, երբ տանը մսային ուտեստ էր լինում, իր համար առանձին այլ բան էի պատրաստում: Ուրիշներին եմ աշխատանքից հեռացրել էլի այսպիսի դեպքերում, որովհետև չէի կասկածում իրեն, բայց հիմա հասկանում եմ, որ նա է եղել: Նա գիտեր, թե որտեղ են տան տեսախցիկները, որ հատվածներում կա դրված, որտեղ՝ ոչ»:

Հարությունյանը նշում է՝ կինն ու իր ամուսինը, ասում են, որ չեն գողացել, այլ ուղղակի վերցրել են.«Նմանատիպ մտածելակերպով մարդը կգնա ուրիշի տանը կաշխատի ու էլի կվերցնի: Ես չեմ ուզում այսպես շարունակվի: Ու ես հարթակ եմ ստեղծելու գործատուների մասին»:

Մանրամասները` ArmDaily.am-ում