Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 503 հազար 332-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն մահացածների թիվն անցել է 171 հազարը: Ապաքինվել է 659 հազար 300 մարդ:


Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 792 հազար 938 հաստատված դեպք կա:

Այստեղ մահացածների թիվը 42 հազար 518 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 204 հազար 178 է: Մեկ օրում 3 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 21 հազար 282 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 181 հազար 228 է:

Վարակից մահացել է 24 հազար 114 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 155 հազար 383 հաստատված դեպք, մահացել է 20 հազար 265 մարդ:

Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 147 հազար 103 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 862 մարդ:

Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 124 հազար 743 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 509-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 90 հազար 980-ի, մահացածներինը՝ 2 հազար 140-ի:

Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 84 հազար 802:

Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 297 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 758 ընդհանուր, 11՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 52 հազար 763 է: Այստեղ մեկ օրում 5 հազարից ավելի վարակվածության նորդեպք է գրանցվել: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 456-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 40 հազար 814 է, Բելգիայում 40 հազար 956 է, Կանադայում՝ 36 հազար 831, Նիդերլանդներում՝ 34 հազար 134 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 408 դեպք կա, մահացել է 4 մարդ:

Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 7 հազար 755 է, մահացածներինը՝ 46: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 533, վարակի հետևանքով մահացել է 9-ը: Եգիպտոսում 3 հազար 333 հաստատված դեպք կա, մահացել է 250 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 2080-ի, մահացածներինը՝ 11-ի: Իրաքում գրանցվել է 1 574 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի:

Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: