Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները, հայտնում են Սոցապ նախարարության լրատվությունից։

Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ը ընտանիքին կտրամադրվի կանխիկ վճարման ձեւով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ը կփոխանցվի՝ որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար:

Գումարը կփոխանցվի էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը՝ բաժանորդ հանդիսացող յուրաքանչյուր նպաստառու ընտանիքի անվամբ:

Շահառուի պարտքի առկայության դեպքում՝ այդ գումարը կուղղվի բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ կձեւակերպվի որպես կանխավճար:

Շահառուի՝ էլեկտրաէներգիայի բաժանորդ չհանդիսանալու դեպքում՝ գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձեւով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին։

Աջակցությունը ստանալու համար տվյալներ ստուգելու կամ դիմում մուտքագրելու անհրաժեշտություն չկա։