Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հարբին քաղաքում, որը տասը միլիոն բնակչություն ունի, գրանցվել է կորոնավիրուսի խոշոր բռնկում, հայտնում է Reuters-ը: Մեգապոլիսը փակ է ոչ ռեզիդենտ բնակիչների, սակայն բաց՝ քաղաքի բնակիչների համար` հիվանդության տարածումը վերահսկելու նպատակով։

Քաղաքի մուտքը փակ է նաև գրանցված տրանսպորտային միջոցների համար։
Նախկինում բոլոր նրանք, ովքեր Հարբին էին ժամանում Չինաստանի սահմաններից դուրս կամ համաճարակային շրջաններից, ստիպված էին 28-օրյա մեկուսացման անցնել: Իշխանությունները որոշում են կայացրել նաև 14 օրով արգելափակել բնակելի տարածքների մուտքը, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել։ Նախօրեին հիվանդության նոր դեպք էր հաստատվել, որի արդյունքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 52-ի: Երեք վարակակիր ժամանել են Ռուսաստանից: Եվս 1400 մարդ գտնվում է հսկողության տակ է: