Ունենք 27 տարեկան մի երիտասարդ, ում վիճակը ծայրահեղ ծանր է․ Արսեն Թորոսյան

Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ընդհանուր պացիենտների վիճակը այս պահին՝ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 10 հոգի, թոքաբորբով մոտ 230 հոգի, արհեստական օդափոխության է միացված 5 հոգու։

Նրանցից մեկը բավականին երիտասարդ է՝ 27 տարեկան։ Նա ունի խրոնիկ բնածին հիվանդություն ծանր, բժիշկները ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնեն և հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել», – նշեց նախարարը։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում