GPnews.am-ը ներկայացնում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմած շահառուների ցուցակը, որոնց գումարն արդեն հասանելի է բանկում։ Ցուցակը կարող եք ներբեռնել այստեղից։

Հիշեցնենք, որ

1. Սույն միջոցառման շահառու են մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները, որոնք բավարարում հետևյալ պայմաններին՝

1) Երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը 2020թ. մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք և 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի

2) մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում

3) 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք ունենալու դեպքում՝ երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500 000 դրամը.

4) երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության միավորը բարձր չէ 28.00-ից.

5) անհատ ձեռնարկատեր հանդիսացող երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի գործունեությունը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված է։


2. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով