ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է երեկվա համազգային լուսավառության լավագույն լուսանկարներից մեկը։

Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված արարողությունները մեկնարկել են ապրիլի 23-ին՝ ժամը 21.00-ին։ Լուսավառման արարողության ժամանակ ղողանջել են Հանրապետության եկեղեցիների զանգերը, անջատվել են հրապարակների և փողոցների լույսերը։ Լուսավառ ոգեկոչման րոպեին քաղաքացիները մասնակցել են՝ մարելով իրենց բնակարանների լույսերը և միացված լապտերներն ուղղելով Ծիծեռնակաբերդ։