Թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, որը բազմիցս հրապարակավ ընդունել է ցեղասպանությունը և ներողություն խնդրել, ապրիլքսանչորսյան գրառում է կատարել Twitter-ում, փոխանցում է Ermenihaber-ը։

«Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։ Այս գրառումը քննադատական է ընդունվել թուրք օգտատերերի կողմից, ովքեր նաև սպառնալիքներ են հնչեցրել նրա հասցեին։