Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և դրան կից գրառում կատարել:

«105 տարի անց մենք այստեղ ենք՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, որոնք դեռ պահում են ջահը և երբեք թույլ չեն տալիս՝ հիշողությունները և արդարության պահանջները մարեն:

Այցելություն Վան՝ այսօրվա Թուրքիա, 2015:

Թանկագին պապիկ,
Հուսով եմ, որ դու ինձ հետևել ես երկնքից: Երբևէ կպատկերացնեի՞ր, որ թոռնուհիդ այցելում է քո ծննդավայր: Դու երբևէ կմտածե՞իր, որ թոռնուհուդ ոտնահետքերը դրոշմվում են այն վայրում, որտեղ մեր ընտանիքի մեծ մասը զոհվել է, և դու մի կերպ փրկվել ես: Ես արեցի դա, պապիկ: Որպես ընտանիքի առաջին անդամ՝ ես դա արեցի: Եվ ես խոստանում եմ պատմել քո պատմությունը: Գիտեմ, որ ես այստեղ եմ միայն պատահականության պատճառով: Դու մայրիկին պատմել ես, որ թաքնվել ես մորաքրոջդ ավանդական զգեստի տակ, և դա է փրկել քեզ: 100 տարի է անցել, և ես հպարտորեն կանգնած եմ քո ծննդավայր Վանից Վասպուրականի ավանդական զգեստով: Անիրական է, որ մի այդպիսի զգեստ փրկել է քո կյանքը և ապահովել մեր ընտանիքի շարունակությունը: Ես երբեք ավելի ողջ չեմ զգացել: Ես սիրում եմ քեզ պապիկ: Հանգչիր խաղաղությամբ»: Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/1815?fbclid=IwAR37w5soTM_leNYWlqieS2EFZXQp_KWcYstuYhWyKbV-JyGKVjqnvnKAi1k