Երգիչ Միհրան Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, Ծիծեռնակաբերդ մեր այցը և նկարահանումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ ոչ այսօր։ Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից, փոխարենը հպարտանան, որ Հայոց ցեղասպանության մասին կրկին հիշատակվում է մեր բազմահազարանոց էջերով, աշխարհն է տեսնում և իմանում կատարվածի մասին, իսկ մեր թշնամիներն ամեն ինչ անում են, որպեսզի սոցհարթակներում ո՛չ մի հիշեցում և ո՛չ մի հիշատակում չլինի Հայոց ցեղասպանության մասին։

Մեկնաբանություն և բողոք գրելուց առաջ մի փոքր մտածեք, սիրելի հայեր»։

Բուռն քննարկումների առիթ դարձած լուսանկարի վերաբերյալ գրառում է կատարել նաև ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը. «Համացանցում լուսանկար է տարածվել, որ Միհրան Ծառուկյանը և նրա կինն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկացնենք, որ հիշյալ լուսանկարն արվել է ապրիլի 21-ին»: