Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, մարդ ինչքան պետք է ուղեղից պակաս լինի, որ ինքն էլ հերիք չէ, մի քանիսին էլ հավաքի, էդ թվում տարեց մարդու, ով, բնականաբար, գտնվում է վիրուսի համար ռիսկային խմբում, ու փորձի գնալ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Էս ծալապակասին թվում է՝ միայն ինքն էր ուզում գնա՞լ, թե՞ միայն ինքն է հարգում անմեղ զոհերի հիշատակը։

Սա կատարյալ անարգանք է պետության և օրենքի հանդեպ...

Անարգանք է սեփական ժողովրդի հանդեպ։

Սրա նմանների պատճառով է, որ օրական կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր ունենք, էս ծալապակասը հավանաբար չի էլ հասկանում՝ ինչ ռիսկի է ենթարկել տարեց տղամարդուն։

Իսկ վերջում, բնականաբար, էս ամենը քաղաքականացվեց ու էժանագին շոուի նպատակն ակնհայտ դարձավ։

Հայոց ցեղաասպանության զոհերի հանդեպ հարգանքը ցուցաբերում են լռությամբ, այլ ոչ թե էժանագին շոուներով»։