«ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք»: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


«Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։
Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման և ինքնամեկուսացման գործընթացը»,- հայտնում է մարզպետը: