Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 456 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 25-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 132 քաղաքացի, մահացել` 5 հիվանդ: Կարանտինում է գտնվում 4 949 քաղաքացի, ստացիոնար բուժում ստանում՝ 555 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:

Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը: