ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել՝ պարզեցնելով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում:

Ըստ օրենքի, Ռուսաստանի տարածքում մշտապես բնակվող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք այլևս կարիք չունեն հաստատելու, որ նրանք հրաժարվել են մյուս պետության քաղաքացիությունից:

Մարդկանց համար, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ում և բնակվում են նրա նախկին հանրապետություններում, բայց դրանց քաղաքացիություն չեն ստացել, վերացվում է մինչև դիմում ներկայացնելը Ռուսաստանում պարտադիր երեք տարի բնակվելու և եկամտի օրինական աղբյուրի հաստատման պահանջը:

Նույնը կտարածվի նաև Ռուսաստանի քաղաքացիների օտարերկրացի կողակիցների վրա, որոնք բնակվում են Ռուսաստանում և ընդհանուր երեխաներ ունեն, ինչպես նաև օտարերկրացիների վրա, որոնց ծնողներից մեկը Ռուսաստանի քաղաքացիություն ունի և բնակվում է Ռուսաստանում:

Փոփոխությունները կարող են ակտուալ դառնալ Հայաստանի շատ քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն, մինչդեռ չհրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ինչպես նախկինում նախատեսված էր օրենքով:

Աղբյուրը՝ https://ipress.am/hy/page/putiny-orenq-e-storagrel?fbclid=IwAR0NoAdxhWI8eRY2SC8RdPDrx0Yd6iOs-23P2ZI2FYs9EjoAbIXdwbZKA9Y