«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորիս միֆերի մեջ տեղավորող Միքայել Մինասյանը բախտավոր է, որովհետև Սերժ Սարգսյանի փեսան է, ու դրա արդյունքում՝ ՀՀ ամենամեծ կարողություն ունեցող անձերից մեկը, և միևնույն ժամանակ՝ դժբախտ է, որովհետև քաղաքականության մեջ ինչ էլ անի, նույնացվելու է Սերժ Սարգսյանի ժառանգության հետ, ու՝ արդյունքի չի հասնելու։ Եվ սա հաստատ միֆ չէ»։