Երեկ՝ ապրիլի 26-ին, հերթական դանակահարության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։45-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 51 խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։40-ին ոստիկանության նույն բաժնում այս անգամ ահազանգ է ստացվել Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտից, ովքեր հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 54 խումբը իրենց մոտ է տեղափոխել մեկ այլ քաղաքացու։ Նոր Նորքի ոստիկանները պարզել են՝ թիվ 1

համալսարանական հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ՝ 19-ամյա Արամ Ս-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ թիակի շրջանում ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ տեղափոխվածը Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ՝ 25-ամյա Սամվել Գ-ն է՝ «կրծքավանդակի ձախ կեսի վերին հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Վերջինիս վերաբերյալ բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Նոր Նորքի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիճաբանությունը, որն այնուհետև ավարտվել է դանակահարությամբ, տեղի է ունեցել Նոր Նորքի 8-րդ զանգվածի 16 շենքի բակում, որի ժամանակ Արամ Ս-ն և Սամվել Գ-ն դանակով հարվածել են միմյանց։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական

հետախույզները պարզել են նաև, որ նշված վիճաբանության ժամանակ Սամվել Գ-ն հարվածել է Արամ Ս-ի մայրիկին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է ֆիզիկական ցավ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: