2022 թ. Չինաստանում պատրաստ կլինի նոր մեգաքաղաքը, որի կողքին Մոսկվան ու Նյու Յորքն աննշան բնակավայրեր կերևան : Չինաստանը լուրջ է տրամադրված, քանի որ նման նախագծի հիմնական պատճառը խոշոր քաղաքների զարգացմանը նպաստելն է և չինացիների հավասար բաշխումը բնակավայրերում :

 

Միավորում
Նախագիծը քննարկվել է Չինաստանի իշխանությունների կողմից և 2015 թ. որոշում է կայացվել այն կյանքի կոչելու : Ոչ ոք չի պատրաստվում զրոյից նոր մեգաքաղաք ստեղծել, քանի որ երկրում դրա համար նախատեսված ազատ տարածություն չկա : Կառավարությունն այլ եղանակ է մտածել՝ միավորել խոշոր քաղաքներն ու մարզերը, մասնավորապես՝ Պեկին մայրաքաղաքը, որտեղ ապրում է 22 միլիոն մարդ, Հեբեյ մարզը, որն ունի 72 միլիոն բնակչություն, և Տյանցզին քաղաքը, որի բնակչության թիվը կազմում է 14 միլիոն մարդ :

Սուպեր-քաղաքը կանվանեն Ջին Ցզին Ջի, որը կգրվի ընդամենը մեկ հիերոգլիֆի տեսքով : Մեգապոլիսի մակերեսը կկազմի 136,000 քմ : Եթե այն համեմատենք Ռուսաստանի մայրաքաղաքի՝ Մոսկվայի հետ, ապա վերջինս իր մերձակայքում գտնվող տարածքների հետ միասին 55 անգամ ավելի փոքր կլինի չինական քաղաքից : Քաղաքում նախատեսում են բնակեցնել շուրջ 130 միլիոն մարդու :

Միավորվող քաղաքների միջև որոշակի պարտականություններ կբաշխվեն : Այսպես, Պեկինը կզբաղվի մշակույթի զարգացմամբ, իսկ ահա տեխնոլոգիական ուսումնասիրություններով կզբաղվեն Տյանցզինի հատվածում : Հեբեյում կկառուցվեն գործարաններ ու ֆաբրիկաներ, և այնտեղ կկենտրոնանա արտադրությունը :

Տրանսպորտը մեգաքաղաքում

Քանի որ սուպերքաղաքի տարածքը հսկայական է լինելու, կգործեն արագընթաց գնացքներ : Մեկ ժամվա ընթացքում նման գնացքը մարդկանց կտեղափոխի քաղաքի մի ծայրից մյուսը : Բացի արագընթաց գնացքներից՝ կկառուցվեն նաև լրացուցիչ 18 մայրուղի և մետրոյի երկաթգիծ :