Մանրամասներ Գագիկ Ծառուկյանի տան առջև տեղի ունեցած վթարից

ՀՀ ԱԻ նախարարությունը մանրամասներ է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան առջև տեղի ունեցած վթարից:

«Ապրիլի 28-ին, ժամը 08:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: