Ապրիլի 28-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխելու է անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային դրամային և դոլարային պարտատոմսեր։

Պարտատոմսերի համար գործելու են հետևյալ պայմանները.

Դասը

Անվանական արժեկտրոնային

Անվանական արժեքը

100,000 ՀՀ դրամ

100 ԱՄՆ դոլար

Ընդհանուր ծավալը

5,000,000,000 ՀՀ դրամ

10,000,000 ԱՄՆ դոլար

Քանակը

50,000  հատ

100,000 հատ

Շրջանառության ժամկետը

27 ամիս

Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը

9․5%

5․0%

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը

3 ամիս պարբերականությամբ

Տեղաբաշխողը

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

Ներդրողները, պարտատոմսերի ձեռքբերման համար սահմանված կարգով պետք է լրացնեն և տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր: Հայտ-հանձնարարականը լրացնելուց և պատշաճ կերպով տեղաբաշխողին ուղարկելուց հետո, պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով տեղաբաշխողի կողմից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված հետևյալ հաշվեհամարներին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում․ ՀՀ դրամով պարտատոմսերի վճարման համար՝ 1570043120372900 հաշվեհամարին և ԱՄՆ դոլարով վճարման համար՝ 1570043100494501 հաշվեհամարին:

Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար դրամային պարտատոմսի գինը հասանելի է հետևյալ հղմամբ, իսկ դոլարային պարտատոմսերի գնի վերաբերյալ տեղեկացեք այստեղ։

Տեղեկացնում ենք նաև, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ: Պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարելի է ձեռք բերել Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքում հետևյալ հղումներով՝ դոլարային թողարկում, դրամային թողարկում: