Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09։30-ի սահմաններում «ՈՒԱԶ» մակնիշի 35 TR 542 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռև անհայտ հանգամանքներում Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից սարային հատված բարձրացող գոտում կորցրել է ավտմեքենայի կառավարումը և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝
վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ըստ դեպքի վայրում հավաքվածների, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը։