«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայփոստն» ազգայնացնելու և կառավարումը բարձր տեխնոլոգիաների նախարարությանը վերադարձնելու լուրից հետո «Հայփոստի» թիվ 36 բաժանմունքի աշխատակիցներն ու Աջափնյակի հսկայական «Ֆիզիկայի թաղամաս» կոչվող տարածքի բնակիչները լիահույս են, որ այս փոփոխության արդյունքում ի թիվս այլ հարցերի՝ կվերականգնվի նաև օրինականությունը։


Բանն այն է, որ տարիներ առաջ թիվ 36 բաժանմունքի աշխատակիցները հերթական անգամ ներկայանալով աշխատանքի՝ հայտնաբերել էին, որ փոստի տարածքի մի մասը գիշերով քանդվել և բռնակցվել է հարևան բնակարանին։

«Ապահով Հայաստանի» ստրատեգիական նշանակության «Հայփոստի» տարածքը սանհանգույցով հանդերձ անպատիժ կերպով զավթել էր նախկին ԺԷԿ-ի պետ Ռուբեն Գուլոյանը։ Այդ ժամանակ կատարվածին որևէ գնահատական, այդ թվում՝ իրավական չէր տրվել։ Նա անպատիժ կերպով շարունակել էր իր հակաօրինական գործողությունները։ Աջափնյակի նշված թաղամասի բնակիչները ներկայումս լիահույս են, որ գոնե հիմա օրինականություն կհաստատվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: