ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ որոշեց վերջապես անդրադառնալ այսօր Գավառում տեղի ունեցած միջադեպին: Սակայն ուշագրավ է, որ հայտարարությունը տեղադրելուց րոպեներ անց այն հեռացվել է: Այս մասին գրում է Armlur.am–ը։

Սակայն պահպանված լուսանկարից պարզ է դառնում, որ փորձ է արվում հերքել տեղեկությունները, թե ՀՀ ոստիկանապետ Արման Սարգայանը հիվանդանոց ներխուժման և վենդետայի ժամանակ այնտեղ է եղել: Հաղորդագրության մեջ նշված էր, թե եղել է դեպքի վայրում:

Եթե անգամ ընդունենք, որ նա այդ պահին այնտեղ չի եղել, ապա ինչու հետո չի գնացել, ի վերջո դա րոպեների հարց էր, այն էլ այդպիսի միջադեպ է եղել: Սակայն չտիրապետելով իրավիճակին, փորձ է արվում այսպիսի հաղորդագրություններով փրկել նրան: