Լրագրող Արփի Մախսուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը, որ ասում է՝ «500 հոգով են հարձակվել հիվանդանոցի վրա» ու որ դա ասում է՝ իր էշի ականջում քնած լինելը և բարձրաստիճան ոստիկանների հրաժարականը սվաղելու համար, գոնե հասկանում է, որ էդ 500 հոգով 500 անգամ շեշտում է իր՝ որպես իրավապահ կառույցի անգործության փաստը։ Որ ջհանդամում էր ոստիկանության օպերատիվ եսիմիչ խումբը, որ արտակարգ դրության պայմաններում 500 հոգին հավաքվեցին իրար գլխի, զինվեցին ձողերով, իսկ ոստիկանությունը դա չտեսավ, չլսեց, միայն պոստ ֆակտում իմացավ, որ մտել են հիվանդանոց։

Այ մարդ, հեքիաթ հորինելն ամենաբարդ գործն է, ձեզ մի դրեք տաղանդավոր հեքիաթասացի տեղ, էշ եք, էշ էլ մնացեք էլի»: