Փոխհրաձգության հետեւանքով մահացածների հարազատներն ու ընկերները ոստիկանների եւ Գավառի հիվանդանոցի բուժանձնակազմի նկատմամբ բռնություն են կիրառել եւ ջարդեով ներս են մտել, վիրավորել են 2 վիրավորներին, որոնք հրաձգության մասնակից են եղել։ Այս մասին azatutyun.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ես եղել եմ դեպքի վայրում եւ ներկաները նույնիսկ 500-ից ավելի մարդկանց մասին են խոսում։ Չեմ կարող հաստատել՝ եղե՞լ է զենք-զինամթերք կամ ձողեր։ Հիվանդանոցը տեսահսկվում է, ոստիկանության ուժերը կաշխատենք եւ կպարզենք։ Չնայած ոստիկանական ուժերի ներկայությանը՝ մի քանի անգամ քաղաքացիների թիվը գերազանգել է ոստիկանությանը։ Մի քանիսը կոտրել են պատուհաններն ու դռները եւ ներս մտել եւ տվյալ պահին իրավիճակը եղել է անվերահսկելի»,- ասաց մարզպետը։

Նա հայտնեց, որ այս պահին կա 5 վիրավոր, որոնք տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներ։

Մարզպետը նշեց, որ ՀՀ տարբեր մարզերից եւ Երեւանից քաղաքում եւ Նորատուս համայնքում ոստիկանության ուժեր են կենտրոնացվել. իրավիճակն այս պահին վերահսկելի է։

«Ես ու ոստիկանապետ Արման Սարգսյանը եղել ենք միասին՝ դեպքի վայրում՝ Ազատության պողոտայում, այն ժամանակ երբ հիվանդանոցում տեղի է ունեցել այդ միջադեպը»,- ասաց Սանոսյանը։

Հարցին՝ արդյոք կարո՞ղ են երկու կողմերի միջեւ կրկին բախումներ լինել, մարզպետն ասաց. «Իհարկե կա, եւ ոստիկանությունը դա հասկանալով, բավական մեծ ուժերով աշխատանք է տանում»։