ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հաստատել «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ: