«Առաջին մեղավորները ոստիկաններն են»,- «Ազատության» եթերում դժգոհել են Գեղարքունիքի Նորատուս գյուղի բնակիչները: Նրանք մանրամասներ են ներկայացրել արյունալի միջադեպերի մասին: Գյուղացիները պնդել են՝ հիվանդանոցում ոստիկաններն են բախում հրահրել՝ ասելով՝ մի կողմ գնացեք, հիմա սպանողին են հանում, ինչից ամբոխը կատաղել է, իսկ ոստիկանները «սաղ կանգնած էին կատվի ձագի նման»: