Աշխարհը բախվել է առողջապահության ոլորտում ամենամեծ ճգնաժամի հետ, եւ արհեստական ինտելեկտը կարեւոր դեր չի խաղում, հաղորդում է CNBC-ը:

ԱԻ հայտնի լաբորատորիաները, ինչպես օրինակ՝ DeepMind, OpenAI, Facebook AI Research եւ Microsoft, այս ամբողջ ընթացքում նախընտրել են լռել:

«Զարմանալի է, որքան լուռ են: Այս պանդեմիան ցույց տվեց, որ ԱԻ շուրջ աղմուկը խիստ չափազանցված է»,-ասել է Նիլ Լորենսը՝ Amazon Cambridge-ում մեքենայական ուսուցման հարցով նախկին տնօրենը:

Նրա խոսքով՝ ԱԻ շատ օգտակար ծրագրեր կան:

Մարտին DeepMind-ը հայտարարել է, որ օգտագործել է մեքենայական ուսուցման տեխնիկա «ազատ մոդելավորում» անվանմամբ:

Այդ պանդեմիայում ԱԻ դերը, հավանաբար, ավելի մանրամասն կլինի:

«ԱԻ-ն ուսուցանվում է տվյալների մեծ ծավալով»,-ասել է Amazon Alexa-ում աշխատող մեքենայական ուսուցման հարցով խորհրդական Քեթրին Բրեսլինը:

Անցած շաբաթ Facebook AI-ն հայտարարել է ԱՄՆ-ում գիտնականների հետ գործնական հարաբերությունների մասին: