Կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ է արձանագրվել՝ 134: Արդյոք սա փոխում է վարակի դեմ պայքարի կառավարության պլանները: Այս հարցն այսօր տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Պատասխանը բացասական է՝ ոչ: «Դինամիկայից կախված՝ մեր պլանները կարող են փոխվել»,- ասաց պարոն Ավինյանը:

Մայիսի 4-ից որոշ տնտեսվարողներ կարող են աշխատել՝ Տիգրան Ավինյանի հիշեցումն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ երեկ ահագին մարդ է տեսել փողոցում: «Եթե մենք չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային կանոնների մասին իրազեկել, քաջալերել, որ պահեն այդ կանոնները, խնդիր կունենանք»,- ասաց կառավարության ղեկավարը: