Araratnews.am-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսի վարակը տարածվել է նաև Նուբարաշենում, ընդ որում՝ վարակը վարչական շրջան հասել է մարտի կեսերից: Մեր տեղեկություններով՝ 4 հոգանոց ընտանիքի երեք անդամներին տարել են Ծաղկաձոր՝ ինքնամեկուսացվելու, իսկ վարակվածին հոսպիտալացրել են հիվանդանոցում:

Ի դեպ, կորոնավիրուսով վարակվածը եղել է բուժաշխատող:

Araratnews.am-ը փորձեց պարետատնից հստակ տեղեկություններ լսել Նուբարաշենում վարակվածների, ինքնամեկուսացվածների, թեստավորվածների մասին, սակայն պարետատան խոսնակ Մանե Գեւորգյանն ասաց՝ լոկալ որեւէ տեղեկություն չեն տրամադրում: