«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կան կորոնավիրուսով վարակված բուժաշխատողներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:


«Վարակման դեպքերը տարբեր օրերի են գրանցվել ու հայտնաբերվել, այնուամենայնիվ նրանց թիվը մեծ չէ: Հստակ թիվ նշել չեմ կարող, բայց իսկապես փոքր թվով դեպքեր են գրանցվել»:

Խոսնակը նշեց, որ բոլոր վարակակիր բուժաշխատողներն ստանում են համապատասխան բուժում: «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն էլ շարունակում է իր բնականոն աշխատանքներն իրականացնել՝ որպես վերապրոֆիլավորված հիվանդանոց, որտեղ համապատասխան բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիները:

Հիշեցնենք, որ կառավարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվերի մեծացումը, ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ը վերապրոֆիլավորել է միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար։