Օժանդակության միջոցառումները ընդունելիս ամենակարեւոր խնդիրը տեղորոշելն էր այն մարդկանց, ովքեր ունեն կոմունալ աջակցության կարիք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին միտքը, որ գալիս էր, պարզ էր, որ նրանք, ովքեր քիչ են օգտագործում հոսանք, ենթադրաբար նրանք սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդիկ են։ Եվ մենք 11-րդ միջոցառմամբ այդպես էլ որոշեցինք, որ նրանք, ովքեր մինչեւ 5000 դրամ հոսանք, 15000 դրամ գազ, նրանց ծախսերի 50 տոկոսը տալիս ենք։ Սկսեցին գրել, թե ո՞վ է 5000 դրամի հոսանք օգտագործում, բայց պարզվեց, որ լիքը մարդ կա, որ մինչեւ 1000 դրամի է օգտագործում։ Մեր առաջին միտքն այն էր, որ նրանք սոցիալապես անապահով ժողովուրդն են, բայց պարզվեց, որ այդ կատեգորիայի տակ մտնում են Դիլիջանում դաչա ունեցողները, ովքեր այդ ամսվա ընթացքում քիչ են գնացել, ընդամենը 1000 դրամի հոսանք են ծախսել։ Այս ծրագրով մենք ավելի քան 700 միլիոն դրամ ծախսեցինք եւ օգնեցինք նաեւ Դիլիջանում դաչա ունեցողներին։

Հաջորդ՝ 12-րդ միջոցառմամբ ասացինք հոսանքը մինչեւ 10000 դրամ եւ գազը մինչեւ 30000 դրամ փետրվար ամսին օգտագործողծածներին փոխհատուցում ենք 30 տոկոսի չափով։ Էլի սրտներս կախ էր, որ օրինակ մարդը երկու տուն ունի, ամսվա մի կեսը մի տանն է եղել, մյուս կեսը մյուս տանը, մենք իրեն օգնեցինք։ Հետո հասկացանք, որ սրանով էլ խնդիրը չի լուծվում եւ այսօր նոր որոշում ընդունեցինք, որ հոսանքը մինչեւ 25000 դրամ, իսկ գազը մինչեւ 45000 դրամ օգտագործողներին էլի 30 տոկոս փոխհատուցում ենք։ Էլի խնույն խնդիրը կա»,– ասաց Փաշինյանը։

Նա դիմեց ֆինանսապես ապահովված քաղաքացիներին՝ այս հարցում կառավարության դաշնակիցը դառնալու կոչով։

«Դարձեք կառավարության դաշնակիցը, որպեսի այդ հարցը 100 տոկոսով փակենք։ Ես սա ես պայմանականորեն անվանում եմ կոմունալ համերաշխությու... Եթե դուք փետրվար ամսին 25 հազար դրամի չափով հոսանք եք օգտագործել, երկուշաբթի կամ երեքշաբթի 7500 դրամ փոխանցվելու է ձեր հաշվին, բայց եթե դուք չունեք դրա կարիքը, նայեք օրինակ ձեր շենքում, ձեր բակում, ձեր ծանոթների եւ բարեկամների մեջ ով կա, որ այդ 7500 դրամ կոմունալ ծախսի կարիքն ունի, տարեք իր տեղը վճարեք»,– ասաց նա՝ կոչ անելով «ծանոթի կոմունալը կառավարության անունից վճարել»։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ նկատեց, որ իրենք էլ նույն խնդիրը ունենք հիմնադրամում։

«Կուզեմ կոչ անել մեզ ուղարկել կարիքավորների հասցեները»,– ասաց նա։