Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 3․09 մլն դեպք, մահացել է 217․7 հազար մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 3․25 մլն-ը, մահացել է 233 հազար մարդ, գրում է РБК-ն։

Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները`1.069: Երկրորդ տեղում Իսպանիան է (213.4 հազար), Իտալիան 3-րդ տեղում է (205.4 հազար), Մեծ Բրիտանիան՝ 4-րդ (172.4 հազար), Ֆրանսիան՝ 5-րդ (167․5 հազար)։