Քաղաքացիական ակտիվիստ Կարո Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանի լայվն եմ նայում ու մտքով գնում եմ 2016 թվականը։ Ալենի պատմածի հակառակ կողմն էլ ես պատմեմ։

Ուրեմն, երևի շատերդ գիտեք, որ Արթուրի հետ մենք ընկերություն ենք արել (2016-ի ապրիլի 2-ին Արթուրի հետ մեր ընկերներով գնացել ենք Արցախ)։ Ալենի հետ կոնֆլիկտից անմիջապես հետո Արթուրը զանգեց ինձ, ասաց՝ Կար, ես սխալ բան եմ արել, ես հարցրեցի՝ մանրամասն ինչ ա եղել, ասաց, որ Ալենը նյութ ա քցել Ararat News, ասել եմ ջնջի, չի ջնջել, գնացել եմ իրանց տան մոտ, ասել եմ՝ իջի ու տենց շատ սխալ բան եմ արել։ Ես դե հասկանում եմ, որ մի քիչ վրդովված ա, իրան ասում եմ՝ դե կոնֆլիկտ ա, թեթև տար, ամեն հարց լուծելի ա։ Ինքն ինձ ասում ա՝ դու հասկանում ես՝ ես ձեռ եմ բարձրացրել ՔՊ մամլո խոսնակի վրա։ (Ես խոսքերը մինչև հիմա ականջիս մեջ ա):

Քանզի Արթուրի հետ մենք ընկերներ էինք, բնականաբար, շատ բաներով կիսվել ենք իրար հետ, մի որոշ ժամանակ հետո Արթուրն իմ ու իրա խոսակցության սքրինները սլիվ ա անում։ Ու ես զանգում եմ, ասում եմ՝ խի՞ ես արել, Արթուրն ինձ ասում ա, որ գիտես Կար, քո մոտ ինձանից խոսացել են, դու ձեն չես հանել (Արթուրին ես միշտ պաշպանել եմ ու ամենաշատն եմ ուզեցել, որ մեր թիմից լինի, անձամբ խնդրել եմ դիմում գրի վարչությանն անդամագրվելու համար), ու ինքն էդ նկարները սլիվ ա անում են ժամանակահատվածում, որ իմ կյանքի մեջ ահավոր ծանր կորսուստ ա եղած լինում, անգամ ինքն էդտեղ ներկա ա եղել։

2018-2019 թվականներին Արթուրին և մեկ հոգու հետ տեսնում եմ Պուշկին փողոցի վրա, անցնելուց կողքովս ուսով հարվածում ա ինձ ու գնում։ Հասկանում եմ դա որպես պրովակացիա և չեմ ենթարկվում դրան։

Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր օրվանից կամ ու շատ լավ տեղյակ եմ եղել ամեն ինչից։ Արթուրին էլ շատ լավ եմ ճանաչում, ու հիմնականում չեմ փոշմանում իմ արածների համար, ես փոշմանում եմ իմ չարածների համար, որոնք կարային պատմությանն այլ ընթացք տային ու մարդիկ սենց մեծ-մեծ իրանց չդնեին դուխով տղու տեղ, երբ մոտավորապես մի քանի հոգի իրանց էին ման գալիս, բայց իրանք թռած էին։

Հ․ Գ․ Իմ համար ընկերությունը սրբության պես բան ա, եթե մարդիկ դա պղծում են, ուրեմն չեն կարա լինեն լավ ընկեր, չեն կարա լինեն լավ ընկեր անգամ տարբեր շրջապատներ փոխելով։

Հ․ Գ․ Ալեն ջան, քեզ լավ նայի, ես ամեն դեպքում քո հետ եմ»։