Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ փրկարար հոգեբանի գլխավորությամբ, քաղաքացիների օգնությամբ Երևանում կանխել են միջին տարիքի տղամարդու ինքնասպանության փորձը:

Տղամարդը Հաղթանակի կամրջի վրա անցել էր վտանգավոր եզրագիծը և սպառնում էր իրեն ցած նետել:

Ըստ աղբյուրի՝ տևական ժամանակ փրկարարները, փրկարար հոգեբանը, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը համոզում էին նրան՝ չդիմել այդ ծայրահեղ միջոցին:

Ի վերջո, հաջողվել է նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր:

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, որոնք պարզում են տղամարդու ինքնությունը: