Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը դադարեցրել է խորհրդարանի Սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները, գրում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը։

2019 թվականի մարտի 20-ից Նազարբաևան զբաղեցնում էր Ղազախստանի խորհրդարանի Սենատի խոսնակի պաշտոնը: Ղազախստանի քաղաքագետ Դոսիմ Սատպաևը կարծում է, որ Նազարբաևայի լիազորությունները դադարեցնելու մասին նախագահի հրամանագիրը արտացոլում է երկրում քաղաքական էլիտայի ներսում լարվածությունը:
«Սենատի խոսնակի պաշտոնը շատ կարևոր է: Ըստ Սահմանադրության, խոսնակը երկրի նախագահից հետո երկրորդ մարդն է: Այս պաշտոնում ցանկացած կադրային փոփոխությունը միշտ մեծ հետաքրքրություն է առաջացնում»,-ասել է Սատպաևը: